«Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալ-Հիլալը համաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ տրանսֆերի շուրջ։ Արդեն այսօր 28-ամյա սերբը մեկնելու է Սաուդյան Արաբիա։ Տրանսֆերի գումարը գնահատվում է 50 մլն եվրո։
Միտրովիչը «Ֆուլհեմում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 206 հանդիպում՝ դառնալով 111 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Նյուքասլում», «Անդերլեխտում», «Պարտիզանում» և «Տելեոպտիկում»: Սերբիայի հավաքականի կազմում անցկացրած 81 խաղում նա խփել է 52 գոլ։