«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն դիմել է երկրպագուներին վիրահատությունից հետո։
«Բարնլիի» դեմ խաղից հետո լուրերն իսկական հարված էին ինձ համար ֆիզիկապես և հոգեպես:
Այժմ վիրահատությունն ավարտված է, ես պատրաստ եմ շուտ ապաքինվել և վերադառնալ աշխատանքի։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է դե Բրույնեն սոցցանցում։
32-ամյա բելգիացին 2023/24 մրցաշրջանի առաջին խաղում չկարողացավ ավարտել «Բարնլիի» դեմ հանդիպումը։ Նրան 3-4 ամիս կպահանջվի ապաքինվելու համար։