Արսենալը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոյի ծառայություններով, հայտնում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» դիտարկում են 29-ամյա պորտուգալացու տրանսֆերը՝ կապված պաշտպան Յուրիեն Թիմբերի վնասվածքի հետ, ով թիմին միացել էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հոլանդացու մոտ ախտորոշվել է աջ ծնկի նախորդ խաչաձև կապանների վնասվածք՝ Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղից հետո: