Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Ռոմեո Լավիայի տեղափոխության մասին, ով նախկինում հանդես է եկել «Սաութհեմփթոնում»։
19-ամյա խաղացողը յոթ տարվա պայմանագիր է կնքել «կապույտների» հետ:
Անցած մրցաշրջանում բելգիացին անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: