Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տեո Ուոլկոթը 34 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Նրա վերջին ակումբը որպես 34-ամյա խաղացող «Սաութհեմփթոնն» էր, որտեղ նա սկսել էր իր կարիերան:
Ուոլքոթը հուզիչ հաղորդագրություն է գրել սոցցանցերում.
«Առաջին անգամ, երբ 10 տարեկանում խաղակոշիկներ հագա, ինձ համար յուրահատուկ ճանապարհորդության սկիզբն էր։ Ընկերների հետ այգում խաղալուց մինչև աշխարհի մեծագույն մարզադաշտերում հսկայական ամբոխի առաջ խաղալը:
Այս ընթացքում ինձ ցուցաբերված աջակցությունն ամեն կերպ անհավանական է եղել, և ես անկեղծորեն շնորհակալ եմ դրա համար: Ես կիսել եմ ֆուտբոլի դաշտը շատ մեծ խաղացողների հետ, և մենք ունենք շատ անմոռանալի հիշողություններ:
Ինձ բախտ վիճակվեց խաղալ շարունակելու առաջարկ ստանալ: Բայց ես ճիշտ եմ համարում կարիերաս ավարտել այնտեղ, որտեղ սկսել եմ և կախել կոշիկներս: Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ հետ են եղել այս ճանապարհորդության ընթացքում»,- գրել է Ուոլքոթն իր սոցիալական ցանցերում։