Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը արձագանքել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Սևիլիայի»՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը։
«Մեր լիգայի կայունությունը, աշխատանքը և մրցունակությունը պայքարում էին պակասուրդի և շռայլության ֆուտբոլային մոդելի դեմ: Շնորհավորում եմ և շնորհակալություն «Սևիլիային» հիանալի խաղի համար»,-գրել է Տեբասը թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին ավարտվեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի և իսպանական «Սևիլիա»-ի հանդիպումը։ Թիմերը խաղացել են Պիրեյի «Գեորգիոս Կարայչկակիս» մարզադաշտում։ «Մանչեսթեր Սիթին» 11 մետրանոցներով հաղթեց «Սևիլիային» 5:4 հաշվով՝ հիմնական ժամանակում խաղալով 1:1 հաշվով: