Իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» կազմում, որտեղ խաղում են Կրիշտիանու Ռոլանդոն և Սադիո Մանեն։ Այս մասին հայտնում է Ջոնաթան Ռամոսը Relevo-ի իր սյունակում:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» սկզբունքային համաձայնության է եկել Լապորտի՝ «Ալ-Նասր» տեղափոխության շուրջ՝ 25 միլիոն ֆունտով (29,2 միլիոն եվրո): Նյութում նշվում է նաև, որ Էմերիկին առաջարկվել է մինչև 2026 թվականը պայմանագիր, որի համաձայն՝ խաղացողը երեք մրցաշրջաններից յուրաքանչյուրի համար կստանա մոտ 15 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լապորտը պատրաստ է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում և ընդունել է «Ալ-Նասրի» առաջարկը։
Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: 29-ամյա պաշտպանը հանդես է եկել Բիլբաոյի «Աթլետիկում», իսկ այժմ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է: