«Չելսիի» պաշտպաններ Ռիս Ջեյմսը և Տրևո Չալոբան վնասվածք են ստացել մարզման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ Ջեյմսը վնասել է ազդրը։ Այս պահին թիմի ավագը սպասում է բուժզննման արդյունքներին։ Պաշտպանը ռիսկի է դիմում չխաղալ մի քանի ամիս։ Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Լիվերպուլի» հետ խաղում 23-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր 76-րդ րոպեին։
Մարզման ժամանակ վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել նաև «կապույտների» պաշտպան Տրևո Չալոբան։ Նա խաղադաշտ դուրս կգա մոտ մեկ ամսից։