Ուկրաինական «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը խոսել է լոնդոնյան ակումբում իր հարմարվելու մասին։
«Ես ուղղակի եկա նոր թիմ, նոր մարզիչ, հայտնվեցի բոլորովին այլ միջավայրում: Մարդիկ, ովքեր գալիս են Պրեմիեր լիգա, հասկանում են, թե ինչի մասին եմ խոսում։ Սա բոլորովին այլ մակարդակի ֆուտբոլ է։
Իսկ ի՞նչ ուներ Վինիսիուսը, երբ եկավ «Ռեալ»: Իսկ ի՞նչ կատարվեց Բենզեմայի հետ նրա առաջին մրցաշրջաններում: Պետք է սպասել»,- ասել է Մուդրիկը Bombardier YouTube-ի ալիքում։
Մուդրիկը «Չելսի» է տեղափոխվել այս տարվա հունվարին 70 եվրո + 30 (բոնուս) միլիոնով։