Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերի մարզավիճակի մասին՝ նշելով, որ ակումբն ակնկալում է, որ դարպասապահը կվերադառնա ընդհանուր խմբում մարզումներին ավելի շուտ, քան կարծում էին։
«Վիրահատությունը դրական ազդեցություն ունեցավ: Ակնկալում ենք, որ նա սպասվածից շուտ կվերադառնա թիմային մարզումներին: Այն, ինչ ես տեսա Մանուի ելույթում վերջին մի քանի օրերի ընթացքում, տպավորիչ էր: Հուսով ենք, որ նա կկարողանա վերադառնալ մարզումներին մոտակա մի քանի շաբաթների ընթացքում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» այլ դարպասապահ է փնտրում, իսկ Նոյերը ապաքինվում է նախորդ տարվա դեկտեմբերին ստացած վնասվածքից։