ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։
Լավագույն եռյակում են Էրլինգ Հոլանդը (հարձակվող, «Մանչեսթեր Սիթի»), Կևին Դե Բրույնեն (կիսապաշտպան, «Մանչեսթեր Սիթի») և Լիոնել Մեսսին (հարձակվող, ՊՍԺ, ներկայումս խաղում է «Ինտեր Մայամիում»)։
Լավագույն եռյակը որոշվել է նախորդ մրցաշրջանում եվրոպական մրցաշարերում հանդես եկող ակումբների գլխավոր մարզիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների հավաքականների մարզիչների քվեարկությամբ։ Ընտրողների թվում են եղել նաև հատուկ ընտրված լրագրողներ։ Մարզիչներին թույլ չեն տվել քվեարկել իրենց թիմերի խաղացողների օգտին։
Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 31-ին Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ։