Անսու Ֆաթին դեռևս մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, եզրային հարձակվողի կարծիքն ապագայի մասին չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ նա Լա լիգայի 1-ին տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (0:0) խաղադաշտում անցկացրել է ընդամենը 11 րոպե:
Ֆաթին չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից»։ Ֆուտբոլիստը գործակալ Ժորժե Մենդեշին չի խնդրել իրեն նոր ակումբ գտնել՝ չնայած որոշ լրատվամիջոցներում հակառակ տեղեկություններին։
Հեռանալու հարցը չի քննարկվի, եթե անգամ Ֆաթին շատ խաղաժամանակ չստանա առաջիկա հանդիպումներում։