«Վեսթ Հեմը» պատրաստ է վաճառել Լուկաս Պակետային։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը հարձակողական ոճի կիսապաշտպանի համար պահանջում է 85 մլն ֆունտ (մոտ 100 մլն եվրո): «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը հետաքրքրված է բրազիլացուն ձեռք բերելով, դեռևս բավականին ցածր է այս թվից։
Պակետայի պայմանագրում հաջորդ տարի հնարավոր կլինի ակտվացնել 85 մլն եվրո ֆունտի հրաժարագնի կետը։ «Վեսթ Հեմը» գոհ կլինի այս գումարից, քանի որ ակումբը մտավախություն ունի, որ Լուկասը ցանկանում է ուլտիմատում ներկայացնել։
Պակետան անցած տարի 51 միլիոն ֆունտով «Լիոնից» տեղափոխվեց «Վեսթ Հեմ», և լոնդոնցիները կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի նրան վաճառեն 85 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարով։
«Մանչեսթեր Սիթին» նախկինում առաջարկել էր 70 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսները: