Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ներկայացրել է Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին:
Մրցանակի հավակնորդների ցուցակում ընդգրկված են «Մանչեսթեր Սիթիի» միանգամից երեք ֆուտբոլիստ՝ Էրլինգ Հոլանդը, Կևին դե Բրույնեն և Ջոն Սթոունսը։
Հավակնորդների ցուցակում են նաև Մարտին Էդեգորը, Բուկայո Սական (երկուսն էլ՝ «Արսենալ») և Հարի Քեյնը («Տոտենհեմ», տեղափոխվել է «Բավարիա»)։
2022 թվականին «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ PFA-ի կողմից։