«Ֆուլհեմը» հետաքրքրված է «Արսենալի» ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի ծառայություններով:
Այս մասին գրում է լրագրող Սայմոն Ջոնսը։
«Արսենալը» Բալոգունի համար պահանջում է մոտ 50 միլիոն եվրո։ Այսպիսով, ամերիկացին կարող է դառնալ «Ֆուլհեմի» պատմության ամենաթանկարժեք համալրումը։
«Ֆուլհեմը» նոր հարձակվող է փնտրում, քանի որ համաձայնել է վաճառել Ալեքսանդր Միտրովիչին «Ալ-Հիլալին»։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ գործարքի արժեքը գնահատվում է 55-60 մլն եվրո։