«Լիվերպուլը» միացել է «Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի տրանսֆերային մրցավազքին:
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիները դեռ պաշտոնական առաջարկ չեն արել իտալական ակումբին։
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» դիտարկում է ոչ միայն Ամրաբատի տարբերակը և շարունակում է այլընտրանքային տարբերակներ փնտրել՝ թիմի կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։