Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկի» հետ խաղից առաջ տեղի ունեցավ նորվեգական թիմի գլխավոր մարզիչ Կետիլ Կնուտսենի նախախաղային ասուլիսը։
«Փյունիկը» լավ թիմ է։ Մենք լավ խաղացինք Նորվեգիայում, բայց գիտենք, որ դժվար է լինելու Երևանում, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները։ Դիմակայության երկրորդ կեսն առջևում է ու մենք խաղալու ենք ուժեղագույն կազմով։ Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց մենք կենտրոնացած ենք խաղի վրա։ Մեր նպատակն այստեղ լավ արդյունք գրանցելն ու հաջորդ փուլ դուրս անցնել է: «Փյունիկը» կազմակերպված ու ամուր թիմ է ու մենք խաղալու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,-ասել է մարզիչը։
«Փյունիկ» — «Բուդյո Գլիմտ» խաղը կկայանա օգոստոսի 17-ին ու կսկսվի 20։00-ին։ Առաջին խաղում նորվեգական թիմը հաղթել էր 3։0 հաշվով։