Պորտուգալիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դեկուն նշանակվել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն։
«Բարսելոնայի», «Չելսիի» և «Պորտուի» նախկին ֆուտբոլիստը կատալոնացիների հետ երեք մրցաշրջանով պայմանագիր է կնքել, հայտնում է ակումբի կայքը։
Դեկուն «Բարսելոնայում» խաղացել է 2004–2008 թվականներին։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 75 հանդիպում:
Մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը՝ սեպտեմբերի 2-ը, Դեկուն կաշխատի Մատեու Ալեմանիի հետ միասին, ով այնուհետ կլքի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: