«Ալ-Նասրի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան հայտնվել է իսպանական գրանդներից մեկի ուշադրության կենտրոնում:
Ըստ Sport.es-ի, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:
Կատալոնացիները 29-ամյա հարավամերիկացուն դիտարկում են որպես ՊՍԺ տեղափոխված ֆրանսիացի Ուսման Դեմբելեին փոխարինող։
Տալիսկայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
Սաուդյան Արաբիայի առաջնության նախորդ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։