Լոնդոնի «Տոտենհեմը» բանակցություններ է սկսել բելգիական «Գենտի» հետ հարձակվող Գիֆտ Օրբանի տրանսֆերի շուրջ, հայտնում է Todofichajes-ը։
Անգլիական ակումբի ղեկավարությունը 21-ամյա նիգերիացի հարձակվողին դիտարկում է որպես Հարի Քեյնի փոխարինող, ով այս ամառ տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Օրբանը Բելգիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը բելգիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: