Կևին դե Բրույնեն վնասվածքի պատճառով բացակայելու է երեքից չորս ամսով, իսկ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նրան փոխարինող գնել:
Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «քաղաքաբնակները» դիտարկում են «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։
Նշվում է, որ բանակցությունները բարդ են լինելու, քանի որ գերմանական ակումբը չի նախատեսում ամռանը բաց թողնել 25-ամյա Օլմոյին։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է գործարքի իրականացմանը:
Օլմոյի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 80-ից 100 միլիոն եվրո: Ընդ որում, մեկ տարուց իսպանացու տրանսֆերը, պայմանագրում տրանսֆերի փոխհատուցման վերաբերյալ առկա կետի համաձայն, հնարավոր կլինի գնել 55 միլիոն եվրոյով։