Այսօր՝ օգոստոսի 16-ին, Սիդնեյում կայացավ կանանց Աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը։
Հանդիպեցին Ավստրալիայի և Անգլիայի հավաքականները։ 3-1 հաշվով հաղթեց Անգլիան:
Կանանց 2023 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Անգլիան կխաղա Իսպանիայի հետ։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին։
Մրցաշարի գործող չեմպիոնը ԱՄՆ-ի հավաքականն է, որն Աշխարհի այս առաջնության 1/8 եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Շվեդիային։ Անգլիան Եվրոպայի գործող չեմպիոնն է, որը տիտղոսը նվաճել է 2022 թվականին։