Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը և օլիմպիական կրկնակի չեմպիոն բրիտանացի Էնդի Մարեյը չեն մասնակցի Ցինցինատիի (ԱՄՆ) Մասթերսին։
Խաչանովն ու Մարեյը պետք է խաղային միմյանց հետ մրցաշարի մեկնարկում։ Նրանց փոխարինել են ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինն ու գերմանացի Դանիել Ալտմայերը։
Հուլիսի 28-ին Խաչանովը հայտարարեց, որ վերադառնում է մարզումներին՝ վնասվածքից ապաքինվելուց հետո, որի պատճառով չէր մասնակցել Ուիմբլդոնին:
Երկուշաբթի նա իր առաջին հանդիպումն անցկացրեց՝ հաղթելով Ցինցինատիի զուգախաղի մրցաշարի մեկնարկային խաղում։