«Ռոման» հայտարարել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանշեշի տեղափոխության մասին։
Իտալական ակումբը վարձակալել է խաղացողին և հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունք կունենա, եթե կատարվեն պայմանագրով նախատեսված պայմանները։ Վարձակալության համար «Ռոման» կվճարի 1 մլն եվրո։ Լրիվ տրանսֆերը գնելու գումարը սահմանվել է 15 մլն եվրո, որը կդառնա պարտադիր, եթե ֆուտբոլիստը անցկացնի խաղերի 60%-ից ավելին։
25-ամյա պորտուգալացին 32 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Իր կարիերայի ընթացքում Սանշեշը խաղացել է «Բենֆիկայում», Մյունխենի «Բավարիայում», «Սուոնսիում» և «Լիլում»։
«Ռոմայում» ֆուտբոլիստը կկրի 20 համարի մարզաշապիկը։
Ավելի վաղ, իտալական ակումբը հայտարարել էր նաև Լեանդրո Պարեդեսի տեղափոխության մասին։