«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
«Սևիլիան» և «Ալ Հիլալը» համաձայնության են հասել Բունուի տրանսֆերի շուրջ։ Գործարքի արժեքը կկազմի 19 միլիոն եվրո, ևս 2 միլիոն եվրո բոնուսներով:
Մարոկկոյի հավաքականի 32-ամյա դարպասապահի ներկայացուցիչները սաուդյան ակումբի հետ բանակցություններ են վարում երեք տարվա պայմանագրի շուրջ։
Բունուի ծառայություններով հետաքրքրվում էին «Ռեալը» և «Բավարիան»։
Դարպասապահը 4 մրցաշրջան է անցկացրել «Սևիլիայում» և երկու անգամ հաղթել Եվրոպայի լիգան։
Ավելի վաղ «Ալ-Հիլալին» են միացել Նեյմարը, Մալկոմը, Կալիդու Կուլիբալին, Ռուբեն Նևեշը, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։