Հակիմ Զիեշը կարիերան կշարունակի Թուրքիայում։
«Չելսին» և «Գալաթասարայը» բանավոր սկզբունքային համաձայնության են եկել Մարոկկոյի հավաքականի 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցում։
Կողմերը պետք է քննարկեն վերջին մանրամասները, իսկ Հակիմը պետք է բուժզննում անցնի։
Հիշեցնենք, որ սաուդյան «Ալ-Նասրը» նախկինում հրաժարվել էր Զիեշի տրանսֆերից ֆուտբոլիստի ունեցած առողջական խնդիրների պատճառով:
Անցած մրցաշրջանում Զիեշը Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում և կատարել 3 արդյունավետ փոխանցում։