«Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը կտեղափոխվի «Ինտեր», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա ավստրիացին այսօր բուժզննում կանցնի «Ինտեր» տեղափոխվելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բոլոնիան» տրանսֆերի դիմաց կստանա 10 միլիոն եվրո։
Արնաուտովիչը 2009/10 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։