Լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամին» 4։1 հաշվով ջախջախեց «Ֆիլադելֆիային»։
Առաջին կեսում «Ինտեր Մայամիից» աչքի ընկան Մարտինեսը, Մեսսին և Ալբան։ Երկրորդ խաղակեսում՝ 73-րդ րոպեին «Ֆիլադելֆիայից» գոլի հեղինակ դարձավ Բեդոյան,իսկ 11 րոպե անց Ռուիսը նորից 3 գնդակի առավելություն ապահովեց իր թիմի համար։
Կիսաեզրափակիչից մյուս խաղում «Նեշվիլը» 2։0 հաշվով հաղթեց «Մոնտերեյին»։
«Ինտեր Մայամի» — «Նեշվիլ» եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին։