Կևին դե Բրույնեն բաց կթողնի շուրջ 4 ամիս։
Պրեմիեր լիգայի 1-ին տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում (3:0) ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել էր 23-րդ րոպեին։ Նրան փոխարինել էր Մատեո Կովաչիչը։
«Ամեն ինչ լուրջ է։ Մենք պետք է որոշենք՝ արդյոք վիրահատություն պե՞տք է անել, թե՞ ոչ։ Նա շարքից դուրս է մնացել մի քանի ամսով։
Որոշում կկայացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Նա բաց կթողնի երեք-չորս ամիս»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։