Լոնդոնի «Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել Բրենան Ջոնսոնին, ով հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում:
The Telegraph-ի տեղեկություններով՝ «Վեսթ Հեմը» պատրաստ է 22-ամյա անգլիացու տրանսֆերի համար վճարել 52 միլիոն եվրո։
Ջոնսոնն ավեի վաղ մոտ էր «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն, սակայն Ունայ Էմերիի թիմը նրա փոխարեն որոշել է ձեռք բերել Նիկոլո Զանիոլոյին:
Նախորդ մրցաշրջանում Ջոնսոնը Պրեմիեր լիգայում խփել է 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում, ինչն օգնեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» պահպանել իր տեղն էլիտայում։
Իր հերթին Caughtoffside-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։