«Խետաֆեի» դարպասապահ Դավիդ Սորիան մեկնաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի դժգոհությունը Լա Լիգայի առաջին տուրի հանդիպման մրցավարության վերաբերյալ։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։
«Չավին բողոքե՞լ է մրցավարից: Մեկ տարի առաջ նա բողոքում էր խոտածածկից ու արևից, իսկ հիմա հերթը մրցավարինն է։ «Բարսելոնան» միշտ արդարացումներ ունի։
Մենք չենք կարող թույլ տալ, որ մրցակիցը գա մեր մարզադաշտ ու հանգիստ խաղա։ Մենք չենք կարող խաղալ «Բարսելոնայի» ոճով, բայց ունենք այլ որակներ»,- Սորիայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
«Բարսելոնան» չորրորդ անգամ անընդմեջ հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Խետաֆեին»: Վերջին անգամ կատալոնացիները «Խետաֆեին» արտագնա խաղում հաղթել են 2019 թվականին։