Իսպանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ կանանց Աշխարհի առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը հանդիպեց Շվեդիայի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։
81-րդ րոպեին Սալմա Պարալուելոն առաջ մղեց Իսպանիային հաշվի մեջ։ Շվեդները հավասարեցրեցին հաշիվը 88-րդ րոպեին Ռեբեկա Բլոմկվիստի դիպուկ հարվածի շնորհիվ։ Իսպանացիներին հաղթանակ պարգևեց խաղի 89-րդ րոպեին Կարմոնա Գարսիայի գոլը։
Եզրափակչում Իսպանիան, որն առաջին անգամ դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ, կխաղա Ավստրալիա — Անգլիա հանդիպման հաղթողի հետ։