Չեխ դարպասապահ Մատեյ Կովարը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա։ Դարպասապահի նոր ակումբը Լևերկուզենի «Բայերն» է։
23-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
Լևերկուզենյան թիմի կազմում նա հանդես կգա 17 համարի մարզաշապիկով։ Գործարքի գումարը չի հաղորդվում, սակայն, ըստ Transfermarkt-ի, «Բայերը» Կովարի տրանսֆերի համար վճարել է 5 միլիոն եվրո:
2022/2023 մրցաշրջանում Մատեյը վարձավճարով հանդես է եկել «Սպարտայում»։ Նա անցկացրել է 32 հանդիպում, որոնցում բաց է թողել 34 գոլ։