Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքած Ռոբերտո Մանչինին CorSport-ին հայտնել է, թե ով պետք է փոխարինի իրեն իր պաշտոնում։
«Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ես այլևս նույն ալիքի վրա չէինք: Ֆեդերացիայի հետ բանակցություններ եմ վարել օգոստոսի 7-ից։ Ես իսկապես սիրում էի Իտալիայի հավաքականը։ Ես հարգանքի եմ արժանի։
Սպալետիին հայտնում եմ իմ լավագույն մաղթանքները։ Կարծում եմ՝ նա կլինի հաջորդ մարզիչը»:
Սպալետին ներկայումս առանց աշխատանքի է։ 2022/23 մրցաշրջանում նա գլխավորեց «Նապոլին» և դարձավ Ա Սերիայի չեմպիոն, որից հետո հեռացավ ակումբից նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։