Իտալական «Միլանը» հետաքրքրված է երկու հարձակվողներով, այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան գրանդը հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյայի և ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեի ծառայություններով։
Իտալական գրանդը ցանկանում է վարձակալել այս ֆուտբոլիստներից մեկին:
Նախորդ մրցաշրջանում Բրոյան «արիստոկրատների» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ։ Իր հերթին Էկիտիկեն մասնակցել է ՊՍԺ-ի 32 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։