«Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը երկար ժամանակ հետևում է ֆրանսիացուն, սակայն մադրիդցիները մտադիր չեն նրան բաց թողնել, քանի որ նրան համարում են թիմի առանցքային խաղացողներից մեկը։
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։