Թուրինի «Յուվենտուսի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Դենիս Զաքարիան կարիերան կշարունակի «Մոնակոյում»:
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականի հունիսը:
Գործարքի մանրամասները չեն բացահայտվել, սակայն, ըստ ինսայդերների, տրանսֆերը «Մոնակոյին» արժեցել է 20 միլիոն եվրո:
Զաքարիան իր կարիերան սկսել է «Սերվետում», որից հետո հանդես է եկել «Յանգ Բոյսում»։ 2017 թվականի ամռանը նա տեղափոխվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա», իսկ 2022 թվականի սկզբին՝ «Յուվենտուս»։