Երկուշաբթի՝ օգոստոսի 14-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Վուլվերհեմփթոն» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է մանկունիանցիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլը հաղթող թիմի կազմում հեղինակեց Ռաֆայել Վարանը։
«Մանչեսթեր Յունայթեդի» համար սա 21-րդ հաղթանակն է ԱՊԼ-ի մեկնարկային տուրում։
Պրեմիեր լիգայի պատմության մեջ ոչ մի թիմ ավելի հաճախ չի հաղթել մրցաշարի մեկնարկային տուրում։