«Ռոմայի» և Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը միացել է «Ռենին»: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա կիսապաշտպանի համար «Ռենը» կվճարի 3 միլիոն եվրո։Կողմերը երկու տարվա պայմանագիր են կնքել (մինչև 2025 թվականի հունիսի վերջը)։
Իր կարիերայի ընթացքում Մատիչը հասցրել է խաղալ այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բենֆիկան»։ Սերբ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։