Չավին կարծում է, որ «Խետաֆե»-«Բարսա» խաղի նման խաղերը նվազեցնում են հետաքրքրությունը Լա Լիգայի նկատմամբ:
Այս մասին «Բարսելոնայի» մարզիչն ասել է «Խետաֆեի» հետ ոչ-ոքիից հետո (0:0):
Առաջին խաղակեսում «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան հեռացվեց Ալվարեսի քունքին արմունկով հարվածելու պատճառով, իսկ երկրորդում խաղադաշտից հեռացվեց «Խետաֆեի» հարձակվող Խամես Մատան: Երկրորդ խաղակեսում Չավին ևս կարմիր քարտ ստացավ մրցավար Սեզար Սոտո Գրադոյից՝ մրցավարների հետ վիճաբանության համար։
Ընդհանուր առմամբ հանդիպման հիմնական ժամանակին ավելացվեց 19 րոպե, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մրցակցին մեղադրեցին ժամանակի ձգձգման մեջ։
«Զարմանալի չէ, որ մարդիկ չեն ցանկանում դիտել իսպանական ֆուտբոլ։ Այստեղ խաղ չկար, սա խայտառակություն է»,-Չավիի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: