Ռաֆինյան ներողություն է խնդրել «Խետաֆեի» դեմ խաղում հեռացման համար։
Լա Լիգայի 1-ին տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (0:0) Ռաֆինյան խաղի 42-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից։ «Բարսելոնայի» կիսապաշտպանն ուղիղ կարմիր քարտ է ստացել Գաստոն Ալվարեսի քունքին արմունկով հարվածելու համար։ Դրանից մի քանի րոպե առաջ Ռաֆինյան դեղին քարտ էր ստացել Կարլես Ալենիայի նկատմամբ խախտման համար։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ թիմակիցներից, մարզչական շտաբից, երկրպագուներից և բոլոր հետևորդներից։ Ես սխալվեցի, և դա կարող էր ավելի թանկ նստել թիմի վրա… Այնպես չեղավ, ինչպես ցանկանում էի սկսել մրցաշրջանը:
Տեղյակ եմ և պատասխանատու եմ կատարվածի համար։ Մենք սովորում ենք սխալներից և կատարելագործվում, և ես, անշուշտ, կսովորեմ իմ սխալներից… Ձեզանից շատերն այժմ ատում են ինձ, բայց դա չի խանգարի ինձ շարունակել լավագույնը տալ այս մարզաշապիկի համար: Ես կմնամ ձեզանից մեկը… Հուսով եմ՝ կկարողանամ հնարավորինս ուղղել իմ սխալը»,- գրել է բրազիլացին Instagram-ում։