Իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինիի մայրը՝ Մարիաննա Մանչինին, արձագանքել է որդու՝ Իտալիայի հավաքականից հեռանալուն, ինչպես նաև ասել, որ նա դեռ չի կարողանում հաշտվել իր լավագույն ընկերներից մեկի՝ Ջանլուկա Վիալիի մահվան հետ։
«Ես նախապես իմացե՞լ եմ նրա հրաժարականի մասին։ Ոչ, երդվում եմ։ Ես այս մասին իմացա իմ զարմիկից։ Նա ինձ որոշ ժամանակ առաջ զանգահարեց և ասաց, որ հեռուստացույցով ցույց են տվել, որ Ռոբերտոն հրաժարական է տվել։ Ես էլ էի զարմացել։
Ես և Ռոբերտոն երբեք չենք խոսում նրա աշխատանքի մասին։ Մեր հարաբերությունները միշտ էլ այսպիսին են եղել։ Մենք հոգ ենք տանում, որ նա առողջ լինի։ Հիմա նա հանգստանում է Ֆրանսիայում, ես դեռ չեմ խոսել նրա հետ։ Անպայման հետո կխոսեմ։
Ռոբերտոն մեծ սիրտ ունի։ Նա այդպես էլ լիովին չհամակերպվեց Ջանլուկա Վիալիի մահվան հետ: Շատ կապված էր նրա հետ։
Ազգային հավաքականում նրան ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ էր։ Իրականում ես չգիտեմ։ Ջանլուկայի փոխարեն նրանք որոշեցին ուրիշին նշանակել, բայց ես նույնիսկ չգիտեմ՝ ում»,- Մանչինիի մոր խոսքերն է մեջբերում Calciomercato.com-ը։