«Ռեալ Սոսիեդադի» նախագահ Խոակին Ապերիբայը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության հետ կապված իրավիճակի մասին՝ նշելով, որ գործարքը դեռ փակված չէ, և դրա իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
«Զախարյանի տրանսֆե՞րը։ Մենք դեռ աշխատում ենք դրա վրա, ավելին չեմ կարող ասել: Նրա հետ պայմանագիրը դեռ համաձայնեցված չէ։ Աշխատանքները շարունակվում են։ Տեսնենք՝ կկարողանա՞նք լուծել խնդիրները»,- Ապերիբայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Դինամոն» և «Ռեալ Սոսիեդադը» համաձայնության են եկել Զախարյանի տրանսֆերի շուրջ։