Մոյզես Կայսեդոն «Բրայթոնից» կտեղափոխվի «Չելսի»:
Հենակետային կիսապաշտպանը հաջողությամբ բուժզննում է անցել այսօր առավոտյան, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այսօր 21-ամյա էկվադորցին պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Չելսին» 115 մլն ֆունտ կվճարի Կայսեդոյի համար, որը կլինի ամենաթանկն ԱՊԼ-ի պատմության մեջ։