Կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը տեղափոխվել է «Բեշիքթաշ», հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիացին միացել է թիմին ազատ գործակալի կարգավիճակով՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
29-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 146 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղացել է նաև «Արսենալում» և «Սաութհեմփթոնում»: