«Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան վարձավճարով է հանդես կգա մադրիդյան թիմում։ Ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել մադրիդցիների հետ։
«Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։ Կեպան կփոխարինի բելգիացուն։
2022/23 մրցաշրջանում դարպասապահը «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, բաց է թողել 45 գոլ և անառիկ պահել դարպասը 12 խաղերում։