«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում», հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Լոնդոնյան ակումբը 22-ամյա ամերիկացուն դիտարկում է որպես Հարի Քեյնին փոխարինող, հայտնում է աղբյուրը։
2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»: Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։