«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն Պրեմիեր լիգայի համար ռեկորդային գումարի դիմաց կտեղափոխվի «Չելսի»։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը վերջնականապես պայմանավորվել են 21-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ 115 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Նաև «Բրայթոնը» ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից տոկոս կստանա։
Կիսապաշտպանը պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Այս տրանսֆերը կլինի ամենաթանկն ԱՊԼ-ի պատմության մեջ։ Այս պահին ռեկորդը պատկանում է Դեկլան Ռայսին («Վեսթ Հեմից» «Արսենալ»՝ 100+5 միլիոն ֆունտ ստեռլինգով)։