Սաուդյան Արաբիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մեկնարկային տուրի շրջանակում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Թավունին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը։
Այսպիսով՝ Սելարայանն իր նորամուտը նշեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Հաջորդ տուրում, օգոստոսի 18-ին, «Ալ Ֆատեհն» արտագնա խաղում կհանդիպի «Ալ Ակհտուդի» հետ։