«Արսենալը» և Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված են «Բրայթոնի» առաջատար Կաուրո Միտոմայի ծառայություններով, հայտնում է talkSPORT-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
Հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել 50 մլն ֆունտ։
Բայց «Բրայթոնն» իր հերթին չի ցանկանում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստից, քանի որ այս ամառ թիմից արդեն հեռացել է Մաքալիստերը, իսկ Կասյեդոն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Նախորդ մրցաշրջանում ճապոնացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 41 խաղում դարձել է 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։